Կապիտուլյանտ դավաճանը առ այսօր շարունակում է ժողովրդին խաբել և մինչև վերջ է տանում իր դավադիր կործանարար ծրագիրը

Այս վերջին 5 տարին մենք վստահորեն կարող ենք կոչել «մահաբեր 5-ամյակ», քանի-որ այս 5 տարիների ընթացքում մենք պարտություններից և տոտալ ձախողումներից բացի ոչինչ չտեսանք։ Նիկոլ Փաշինյանը քայլելով եկավ քանդելու, նա եկավ ձախողելու, նա և իրեն շրջապատող նեղացած քայլառաստները եկան «մուռ հանելու և ցավոք սրտի շարունակաբար կատարում են իրենց գլխավոր ֆունկցիան։ Սիրո և հանդուրժողականության մասին ձոնած տողերը ամբողջությամբ կեղծ էին, քանի-որ սեր և հանդուրժողականություն չի կարող քարոզել մի մարդ, ով իր շարժումը սկսել է «ընդդեմ» գաղափարով և շարունակել նույն կերպ մինչև վերջ։ Նա բազում խոստումներ է տվել, նա արագաչափերը փակելով և բանաստեղծություններ կարդալով խաբեց մի ամբողջ ազգի, կապիտուլյանտը, խաբեց և իր խոստումները կատարելու փոխարեն մատաղ արեց մի ամբողջ սերունդ, նրան շրջապատող մեծամասամբ պիղծ մարդկանց օգնությամբ սկսեց տարատեսակ դեստրուկտիվ քարոզներ իրականացնել։ Նա եկել է, որ քանդի այն ամենը ինչ ստեղծվել էր տասնյակ տարիների ընթացքում և նա դա անում է բացահայտ և գռեհիկ կերպով, ընդգծելով որ կարող է անել այն ինչ ուզում է։ Նա ժառանգել էր հզոր մարտունակ Բանակ, նա ժառանգել էր դինամիկ զարգացող տնտեսություն, նա ժառանգել էր բանակցային փաթեթ և այն ամենը ինչը պետք էր երկիրը զարգացնելու և առաջ շարժվելու համար։ Նիկոլը ձախողեց ԱՄԵՆԻՆՉ, բացի սեփական բարեկեցությանը հասնելու իր մոլուցքից.։ Ահա թե որն էր նրա համար «Նոր Հայաստանի» բանաձևը։ Կապիտուլյանտ դավաճանը առ այսօր շարունակում է ժողովրդին խաբել և մինչև վերջ է տանում իր դավադիր կործանարար ծրագիրը։ Այս 5 տարիների ընթացքում նիկոլի կատարած ամենալուրջ քայլը երևի թե դա բանանի գնի նվազեցումներ ընդհամենը մեկ շաբաթով, որի համար նա նույնիսկ հանրահավաք հրավիրեց, ձայնալարերը պատռեց և ի լուր աշխարհի հայտնեց որ բանանի գինը նվազել է, բայց մեկ շաբաթ անց այդ նույն բանանը թանկացավ եռակի։ Միակ տեղը, որը մեծացավ նիկոլի կառավարման օրոք, դա ցավոք Եռաբլուրն է։

Լրահոս