Կանենք անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղության. Չեխիայի վարչապետ

Չեխիան կկատարի անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղությանը։ Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ «Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է Պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի կայունություն ու խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին՝ մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - նշել է Չեխիայի վարչապետը։

Լրահոս