Կանադան լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

Կանադան լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային` 34 միլիոն կանադական դոլար (25,5 միլիոն ԱՄՆ դոլար), հայտնել է պաշտպանության նախարարությունը: Համապատասխան պարտավորություններ է ստանձնել Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերող երկրների վիրտուալ հանդիպման ժամանակ: Նա նաեւ հայտնել է մինչեւ 2023 թվականի վերջ Մեծ Բրիտանիայի տարածքում կանադացի զինվորականների կողմից իրենց ուկրաինացի գործընկերների վերապատրաստման ծրագրի երկարաձգման մասին։

Լրահոս