«Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողներից 5-ը դուրս են գրվել

Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողներից 5-ը դուրս են գրվել հոսպիտալից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Մյուս երկու զինծառայողները ապաքինման փուլում են»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետեւանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։ Թորոսյանը հայտնեց նաեւ, որ նոյեմբերի 9-ին եւ 23-ին հայ-ադրբեջանա կան սահմանագոտու արեւելյան հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, նրանք նույնպես ապաքինման փուլում են։

Լրահոս