Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից: Այս մասին նշվում է դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ի խնդրանքով ՊԵԿ-ից տրամադրված պարզաբանման մեջ. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ նոյեմբերի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ «Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4անձ, այդ թվում ՊԵԿ պաշտոնյա» վերնագրով հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՊԵԿ-ը հայտնում է, որ հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը դեռևս ամիսներ առաջ մասնակցելով Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և սույն թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է աշխատանքից»:

Լրահոս