Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալարիկ գյուղում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 00.05-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս