Խուլիգանություն ու ծեծկռտուք՝ Թումանյան փողոցում. 7 երիտասարդների ձերբակալել են

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները մայիսի 11-ին, ժամը 04.25-ին, Թումանյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել յոթ երիտասարդների: Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք նշված վայրում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել և հարվածներ են հասցրել իրար: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Լրահոս