Խուլիգանություն մարզադաշտի տարածքում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ անվտանգության աշխատակիցը ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Լրահոս