Խոշոր վթար Երևանում. բախվել են թիվ 97 երթուղու ավտոբուսն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

Երեւանում, ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա Ս․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 97՝ Էրեբունի զանգվածից մինչև Նոր Նորքի 1-ին զագնված, երթուղին։

Լրահոս