Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս