Խոշոր ավտովթար Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Ford Transit» և 20-ամյա Արթուր Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մնացական Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս