Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Kia Optima-ն և Opel-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Սերգեյ Մ․-ի վարած Opel մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս