Խոշոր ավտովթար Երևանում․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանով 5 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր, իսկ չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։ Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս