Խաղողի այգիներում աշխատող 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ․ Արցախի ՆԳՆ

Մարտի 15-ին, ժամը 11-ի սահմաններում, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի, էտման աշխատանքներ կատարելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, հաղորդում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։ «Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս