Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ համակարգում է իրականացվում Երևանի և Բաքվի հետ․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հասնելու, Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում ապահովելու համար, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան հավելել է, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ «Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են իրականացվում նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ձևավորման ուղղությամբ՝ հասարակության, փորձագիտական ​​շրջանակների, խորհրդարանականների միջև երկխոսությունը զարգացնելու առումով»,- ասել է նա։

Լրահոս