Խաղաղության պայմանագիրը հարցերի հանգուցալուծման ճիշտ ուղղությունն է. դա ենթադրում է ՀՀ սուվերեն տարածքի վերականգնում. Գնել Սանոսյան

Խաղաղության պայմանագիրը հարցերի հանգուցալուծման ճիշտ ուղղությունն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Բայց նաև պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում», - նշեց նա։ Ըստ Սանոսյանի՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սանոսյանն ասաց, թե սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ հակառակորդը հիմնականում առաջ է եկել Գեղարքունիքի հատվածում, Վայոց ձորում՝ Ջերմուկի հատվածում, Սյունիքում՝ Ներքին հանդի հատվածում։

Լրահոս