Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե մասնակցի հակամարտությանն Ուկրաինայում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե ակտիվորեն մասնակցի հակամարտությանն Ուկրաինայում։ France 2 հեռուստաալիքի հարցազրույցում Մակրոնը կարծիք է հայտնել, որ եթե «նախագահ Լուկաշենկոն որոշի իրեն ավելի շատ նվիրել» ուկրաինական հակամարտությանը, «նա պետք է պատասխանատվություն ստանձնի, որը, կարծում եմ, խնդիրներ կստեղծի նրա համար»։ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ը արդեն պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի դեմ այն բանից հետո, երբ այդ երկիրը թույլատրել էր իր տարածքում տեղակայել ռուսաստանցի զինվորականների՝ «Ուկրաինա ուղարկվելու համար»։

Լրահոս