ԼՂ իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշումների մեջ. Սերժ Սարգսյան

Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը Արցախի իշխանություններին կոչ էր անում խուսափել իրավիճակն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: «Համենայնդեպս Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ: Հայաստանի կառավարիչները մեկ անգամ եւս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորը չեն, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Լրահոս