Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Երևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ին, 16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։ Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Լրահոս