Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելության տեղակայման համար հարկավոր է Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելության տեղակայման համար հարկավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչպես նշել է Զախարովան, առայժմ կողմերի այդպիսի համաձայնություն չկա։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակաման հարցում։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները հետեւողական ջանքեր են գործադորւմ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ թեժացման կանխման համար։ «Շատ բան, իհարկե, կախված է հենց կողմերի քաղաքական կամքից եւ պահպանվող հակասությունների կարգավորման ու հանգուցալուծումների որոնման իրական տրամադրվածությունից»։

Լրահոս