Լենինգրադի մարզում գազատար է պայթել

Վսեւոլժսկ քաղաքում (Լենինգրադի մարզ) գազատարի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, իր Telegram-ալիքում հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն, փոխանցում է РБК-ն։ «Հրշեջներն ու փրկարարները վերացնում են Բեռնգարդովկայի եւ Կովալեւոյի միջեւ գտնվող գազատարի վրա պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհը»,- ասել է նա: Նրա խոսքով, բնակչությանը սպառնացող եւ դեպի բնակելի թաղամասեր կրակի տարածման վտանգ չկա։ Պայթյունի պատճառները պարզվում են, հավելել է նա։ Բերնգարդովկա միկրոշրջանը եւ Կովալեւո գյուղը մտնում են Վսեւոլոժսկ քաղաքային բնակավայրի մեջ: «Նախնական տեղեկություններով՝ Վսեւոլոժսկի մերձակայքում գտնվող գազալցակայանում հրդեհը մարվում է երկու փրկարարական խմբերի կողմից»,- РБК-ին հայտնել են մարզային վարչությունից։

Լրահոս