Լեհաստանի հավաքականի դարպասապահը ոտքի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի ԱԱ-2022- ը

Իտալական «Սպեցիայի» եւ Լեհաստանի հավաքականի դարպասապահ Բարտլոմեյ Դրոնգովսկին ոտնաթաթի կոտրված է ստացել «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (2:1), հաղորդում է Football Italia-ն։ Դրոնգովսկին չի կարողանա մասնակցել նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Նա ընդգրկվել էր Լեհաստանի հավաքականի հայտացուցակում։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Լեհաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի եւ Արգենտինայի հավաքականները։

Լրահոս