Լարսում հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա. Վահան Քերոբյան

Լարսում խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղիրմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: «Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև վերջին իրադարձությունը (նկատի ունի Ղրիմի կամրջի հետ կապված իրավիճակը-հեղ.), թողունակության ծավալը վերականգնված է: Մեր հերթի երկարությունը, կարելի է ասել, 10 օրական է, չնայած, կան մեքենաներ, որոնք շատ ավելի երկար են կանգնած», - նշեց նա: Քերոբյանը վստահեցրեց՝ ամենօրյա ռեժիմով շփվում են ռուս գործընկերների հետ, որ կարողանան թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան, այսօր էլի խորհրդակցություն է լինելու: Նախարարն ասաց, թե արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ կան. հայկական որոշ արտադրողներ, որոնք թարմ գյուղմթերք ու կաթնամթերք են արտահանում, ունեն խնդիրներ, կրել են վնասներ:

Լրահոս