Լատենտ նիկոլականներին պետք է վերջնականապես ֆիլտրենք և հասկանանք ով ով է

նաիրիհոխիկյան անվանմամբ ոմն մեկը իրեն իրավունք է վերապահում հեգնական կերպով խոսել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Հիմա տեսեք նաիրիհոխիկյանների նման թաքնված բայց զտարյուն նիկոլականները այս պահին էլ վխտում են քաղքական դաշտում և այս տեսակներից պետք է հեռու մնալ, քանի որ դրանք մնում մնում «սվոյ» են ձևանում, պայքարի իմիտացիա են ստեղծում, իսկ հետո սկսում են որպես ողորմություն ստացած եթերային ժամերը օգտագործել մարդկանց անուններ տալու և իրենց հաշվին փիառվելու համար: Ըստ այդ սուբյեկտի, նիկոլին չեն կարողանում հեռացնել քանի որ դաշտում կան ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը: Չգիտես թե ինչու նաիրիհոխիկյանների համար Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտում գտնվելը որպես միակ խոշոր դերակատար մեծ խնդիր է: Այդ խնդիրն այնքան մեծ է իր և իր տերերի համար, որ եթերային հազիվ «կպցրած» ժամերը օգտագործում է, որ ինքանափիառվի Նախագահի անունը տալու հաշվին և նախորոք պարապած մեսիջներ հղի, բայց նա այնքան փոքր մարդ է, որ նույնիսկ այդ եթերային ժամերը չեն օգնում: Մեր ՝ ընդդիմության խնդիրը այս տեսակի մարդիկ են, ովքեր գալիս են, մտերմանում են, իբր թե պայքարում են, իսկ իրականում ինֆորմացիա են հավաքում և ֆաս հրամանը ստանալու պահին հենց ներսում պայթում են, հիմնականում շատ անհարմար ժամանակ: Լատենտ նիկոլականներին պետք է վերջնականապես ֆիլտրենք և հասկանանք ով ով է: Սերժ Սարգսյանը ոչ թե խոչընդոտ է կապիտուլյանտին հեռացնելու հարցում, այլ հաջողության հասնելու ՄԻԱԿ երաշխիք դա լավ իմացեք: Հասկանալի է, որ կան շրջանակներ, ովքեր ծանր են տանում այդ փաստը, բայց դա որևէ եղանակ չի փոխում, իզուր մի տանջվեք և ձեր ռեսուրսներն ուղղեք պիտանի բաների վրա: Սերժ Սարգսյանի նույնիսկ անունը տալու համար նաիրիհոխիկյանանման զանգվածը պետք է դեռ տարիներ ապրի, ու ինչ-որ բանով գոնե հիշվի, բայց դե ոչ այսպես որպես լատեն նիկոլական նաիրիհոխիկյան: Մնացյալ ՔՊ հաճախորդներինել կամաց կամաց ասպարեզ բերեք հասկանանք ով ինչ դեր է տանում կամ տարել: Հ.Գ. Առաջնային և գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, ոչ թե իշխանության գալը, սա է մեր առաջնորդի ասածը և սա է միակ հնարավոր ճանապարհը: Սթափվեք քանի հնարվորություն ունեք, հետո ուշ կլինի:

Լրահոս