Լավրովն ասել է, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղությանը՝ թողնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրեցին փաստաթուղթ Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար ինչ-որ կերպ դժվարացավ նույնիսկ հետագա քայլերի մասին որոշում կայացնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։ «Իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»,- ասել է Լավրովը։

Լրահոս