Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի․ ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարածաշրջանի հանքերի շահագործման հարցում տարաձայնությունները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, եւ նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, վերականգնվել է հումանիտար նշանակության տրանսպորտի, ներառյալ շտապօգնության մեքենաների երթեւեկությունը։ Մենք ակնկալում ենք, որ իրավիճակը կլուծվի մոտ ապագայում։ Մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների, որոնցով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»,-ասել է նա։

Լրահոս