Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները, «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը  կարգավորելու համար», - ասել է փոխնախարարը։ Ըստ Գալուզինի՝  փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ. գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝  դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Լրահոս