Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրվել է միանվագ դրամական աջակցության

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով: Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է՝ 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ։ Ընդանուր առմամբ տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն: Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Լրահոս