Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին համաշխարհային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ.Հենրիխ Դանիելյան

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին համաշխարհային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Սիրելի’ երիտասարդներ, Ձեզանից յուրաքանչյուրը պետության կայացման գործում նշանակալից դեր ունեցող, նոր գաղափարների, ազգային արժեքների կրողն է և երկրի շարժիչ ուժը: Ձեզանից մի զգալի հատված այսօր կանգնած է սահմանին, ապահովում է բոլորիս անվտանգությունն ու խաղաղությունը` դառնալով հերոսացման և հայրենասիրության լավագույն օրինակ: Մենք բոլորս այսօր ապրում և արարում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, որտեղ միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում՝ պայքար է հանուն խաղաղության ու անվտանգության ապահովման։ Ծառայեցրե’ ք ձեր գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ Հայաստանի ու Արցախի հետագա զարգացման։ Իրագործե’ք ձեր հայրենանվեր ծրագրերը, քանի որ դուք եք կերտելու մեր հայրենիքի ապագան ու շարունակվող Հայաստանը կախված է լինելու միմիայն Ձեզանից։

Լրահոս