Ի շնորհիվ Սերժ Սարգսյանի` ՀՀ֊ն եղել է վստահելի գործընկեր միջազգային բոլոր խաղացողների համար

ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարման տասը տարիների ընթացքում ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։ Սերժ Սարգսյանի կառավարման հենց երկրորդ օրը ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է դառնային արտաքին քաղաքականության հիմնասյուները։ «Ես իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու», և այո, Սերժ Սարգսյանն ամեն բան անում էր ի շահ մեր երկրի` ամրապնդելով իր որդեգրած քաղաքականությունը։ Ի շնորհիվ Սերժ Սարգսյանի` ՀՀ֊ն եղել է վստահելի գործընկեր միջազգային բոլոր խաղացողների համար. ՀՀ֊ն վարել է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով։ ՀՀ արտաքին քաղաքականության նոր մեկնարկը Սերժ Սարգսյանը ձևակերպեց այսպես` «Շարունակվելու է փոխլրացման քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ և գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը»։ Իր կառավարման 10 տարիներին նա հավատարիմ մնաց իր ձևակերպմանը։ «Եվ...և»քաղաքականությունը բացառիկ գործընթաց էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր նախապատրաստելու պատմությունն ու ԵԱՏՄ անդամակցությունը։ Երկրի շահն առաջ մղելու գերակայությամբ պայմանավորված` ՀՀ֊ն ԵՄ֊ի հետ մեկնարկեց երկխոսություն` հիմքում ունենալով փոխլրացման քաղաքականությունը, ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին չհակադրվելու տրամաբանությունը։ Ուշագրավ է, որ այդ տարիներին Արևմուտքը Հայաստանին չէր պարտադրում ԵՄ հետ ասոցացմամբ հակադրվել Ռուսաստանին։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ազնիվ ու թափանցիկ էր, որը տեսանելի էր և եվրոպացիներին, և ռուսներին։ Եվրոպացիներն ու ռուսները խոստովանում էին, որ սառը պատերազմի փուլում ՀՀ֊ի որդեգրած քաղաքականությունն ամենահաջողակն է։ Հետո, երբ ԵՄ֊ն փոխեց խաղի կանոնները դա չզարմացրեց Սերժ Սարգսյանին։ Հարցը, թե ի՞նչ ճանապարհով գնալ, եթե հանկարծ Արևմուտքը մեր երկիրը կանգնեցնի ընտրության առաջ` պարտադրելով «Եվ֊և»֊ից անցում կատարել «կամ֊կամ»֊ի, երկրի ղեկավարի համար պատասխանը մեկն էր` ճամբարափոխ չլինել, չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ։ Այսպիսի հայամետ ու թափանցիկ քաղաքականություն էր վարում ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս