Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և’ հայկական ավիացիային, և’ հայկական պետությանը. Վահե Հովհաննիսյան

Չավուշօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու մասին, Խաչատուր Սուքիասյանն ունի բոլոր բարոյական իրավունքները իր FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, և տանելու իջեցնելու ոչ եվրոպական որևէ վայրում, ասենք սուբսահարյան գոտում։ Էն իշխանությանը, որը երկրաշարժից հետո մեկ փրկարար ջոկատ Թուրքիա ուղարկելով հրճվանքով կարծում էր, թե այդպես են լուծվում միջպետական հարցերը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և' հայկական ավիացիային, և' հայկական պետությանը։ Ի դեպ, նույն Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, թե շուտով կարող են, ասենք, Կարսից հիվանդներ գալ Հայաստան` բուժվելու. այդպես էր պատկերացնում հայ-թուրքական բարդ հարաբերությունների զարգացումը»։

Լրահոս