Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Գավառի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս