Իրավապաշտպանից` ռազմական փորձագետ

Իրավապաշտպանից` ռազմական փորձագետ Քիչ առաջ, աչքովս ընկավ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի` Radar Armenia֊ին տված հարցազրույցը, և ինձ համար մի բան պարզ դարձավ, որ Նիկոլենք այնքան նեղն են ընկել, որ իրավապաշտպանին կանչում են բանակից ու զինտեխնիկայից խոսելու։ Ծիծաղելի է, երբ ռազմական ոլորտի հետ կապ չունեցողը խոսում է ՀՕՊ համակարգից, նախկինների ստեղծած բանակից ու տողատակերով պաշտպանում Նիկոլին։ Սա նույնն է, ոնց որ մաթեմատիկայի ուսուչուհին սկսի կերպարվեստից խոսել, այսինքն դա անլրջություն է։ Այս դեպքում պետք է նշել, որ Նինա Կարապետյանցն անլուրջ և ստախոս անձնավորություն է , որովհետև բանակի ու մեր զենքերի մասին սահմանափակ տեղեկատվություն ունենալը չի նշանակում, որ պետք է ստահոդ տեղեկություններով եթեր հարստացնել` խելացի երևալու համար։ Ինչ վերաբերում է Radar֊ին, ապա ամենաիշխանական, այսինքն դատարկամիտ լուրեր տարածող կայքերից է ու չզարմացա, որ հրավիրված մասնագետը խոսում է իր մասնագիտությունից դուրս։

Լրահոս