Իրավաբանկան և ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու հայտերն այսուհետ լրացնելու են ինքնուրույն

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում սույն թվականի մարտի 1-ից կգործարկվի Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը, ինչի արդյունքում Տեսչական մարմնի կողմից ներկայումս կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, Տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով, անհրաժեշտ է լինելու հայտերը ներկայացնել վերոնշյալ «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։ Իրավաբանական անձինք սույն թվականի մարտի 1-ից, իսկ ֆիզիկական անձինք՝ սույն թվականի մայիսի 1-ից թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում դրանք անձանց փոխարեն լրացվել են Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից): «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://sw.gov.am/hy/help:

Լրահոս