Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կացության թույլտվություն: ParsToday-ի փոխանցմամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ կայացած նիստում իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ այս որոշումը կապիտալ կներգրավվի երկիր: Իրանի ՆԳՆ-ն պարտավորվել է առավելագույնը մեկ ամսում, օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Իրանում առնվազն հարյուր հազար դոլարի երկարաժամկետ ներդրումներ կիրականացեն, Էկոնոմիկայի նախարարության հաստատումից հետո տրամադրել 5 տարվա կացության թույլտվություն: Նշվում է, որ ավելի քան 80 միլիոն բնակչության և կիրթ աշխատուժի, կլիմայական բազմազանության, Կասպից ծովի և հարևան երկրների մի քանի հարյուր միլիոնանոց շուկայի ու համապատասխան ենթակառուցվածքային ցանցի առկայության շնորհիվ, Իրանը գրավիչ է ներդրողների համար:

Լրահոս