Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը

Իրանը պատժամիջոցների ցուցակ է մտցրել 12 ֆիզիկական եւ 8 իրավաբանական անձանց, որոնք կապված են Եվրամիության հետ, ի պատասխան իսլամական հանրապետության դեմ Եվրամիության մտցրած սահմանափակիչ միջոցների։ Այս մասին նշվել է Իրանի արտաքին գործերի նախարարության չորեքշաբթի օրը տարածած հայտարարությունում։ Պատժամիջոցների ցուցակում, այլ կազմակերպությունների կողքին, տեղ են գտել գերմանական Deutsche Welle մեդիա-ընկերության եւ ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանի պարսկական խմբագրությունները։ Բացի այդ, իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ է մտցրել Bild գերմանական թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ։

Լրահոս