Իրանի նախագահն ընդունել է ԱԱ-2022-ին մեկնող ազգային թիմին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է երկրի ազգային հավաքականին, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիպմանը։ Նրանք հավաքականին կմիանան Դոհայում։ Կեյրուշը Պորտուգալիայում քննադատության է արժանացել Իրանի նախագահի հետ հանդիպման համար՝ դա համարելով Իրանի կառավարության քաղաքականությանը աջակցություն հայտնելու ժեստ, գրում է պորտուգալական A Bola-ն։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի հավաքականի մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ուելսի թիմերը։

Լրահոս