Իրանի նախագահը, Բայդենի արտահայտությունների պատճառով, ԱՄՆ-ին մեղադրել է գաղութարարության մեջ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այն բանի համար, որ նա աշխարհի երկրները համեմատել է «ամերիկյան ջինսի կարկատանի» հետ, տեղեկացրել է Tasnim-ը։ Ռայիսին նաեւ նշել է, որ ԱՄՆ իշխանությունները բազմիցս նվաստացնող մեկնաբանություններ են թույլ տվել այլ երկրների եւ կառավարությունների հասցեին։ Նա նշել է, որ Բայդենի արտահայտությունները վկայում են գաղութարարության դարաշրջանի վերադարձի մասին։ «Այդ արտահայտությունները վերադարձ են գաղութարարության դարաշրջանի մշակույթին եւ ապացույցն են այն բանի, որ մարդու իրավունքների եւ կանանց իրավունքների աջակցության ամերիկյան խաբուսիկ ժեստերի հետեւում թաքնված են «փարավոնների» վայրի բնույթն ու էությունը»,- ասել է Իրանի նախագահը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քենտուկի այցի ժամանակ ասել էր. «Ես արդեն վաղուց ասել եմ, ահա թե ինչ նկատի ունեմ, ես երբեք, երբեք, երբեք այնքան լավատես չեմ եղել Ամերիկայի հեռանկարների հարցում, որքան այսօր։ Ես եղել եմ աշխարհի ավելի քան 140 երկրում։ Հին հարեւանիս նախադասությունը վերափոխելով՝ ասեմ. մնացած երկրները, աշխարհը, «մեր ջինսի կարկատանը չեն»։

Լրահոս