Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է գերատեսչության վրա հարձակում ծրագրող խումբը․ IRNA

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է գերատեսչության վրա հարձակում ծրագրող խումբը, գրում է IRNA-ն։ «Իլամ նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի խումբ զինվորներ ոչնչացրել են հակապետական ​​խմբավորմանը, որը կապ է ունեցել երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խմբավորման անդամները ծրագրել են հարձակումներ իրականացնել պետական ​​անվտանգության մարմինների վրա, ինչպես նաեւ մասնակցել են երկրում անկարգությունների կառավարմանը։

Լրահոս