Իրանի ԱԳՆ-ն Ռուսաստանին անօդաչուներ փոխանցելու մասին Ուկրաինայի հայտարարությունն անհիմն է անվանել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ռուսաստանին անօդաչու սարքեր փոխանցելու մասին Ուկրաինայի հայտարարությունն անհիմն է անվանել եւ կրկին հաստատել է, որ Թեհրանը անօդաչուներ չի փոխանցել հակամարտության որեւէ կողմի: «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Իրանը կողմերից ոչ մեկին ռազմատեխնիկա չի մատակարարել Ուկրաինայում օգտագործման համար։ Մենք միշտ հարգել ենք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ պարոն Վլադիմիր Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չի կարող լինել»,-ասել է Քանանին։

Լրահոս