Իրանը Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից է, իսկական Բարեկամ

Իրանը Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից է, իսկական Բարեկամ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունն անսասան պահպանելու և պաշտպանելու, Հայաստանի ու Արցախի տնտեսությունը անընդհատ հզորացնելու համար, ժա՛մ առաջ պետք է Ռազմաքաղաքական և Տնտեսական Պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից, իսկական Բարեկամ: Այնուհետև, Իրանը Սյունիքում և Արցախում պետք է տեղակայի իր ամենահզոր ռազմաբազաները, միաժամանակ, Իրանը, Հայաստանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի իրանա-հայկական ռազմարդյունաբերության և արդյունաբերության պետական գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից, իսկական Բարեկամ Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։ Ի՛ գործ։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյան

Լրահոս