Իրադրությունը շարունակում է ծանր մնալ. Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ: «Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլև շարժի հնարավորություն չի տալիս: Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի: Համենայն դեպս, Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի: Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու: Պատրա՞ստ է Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Լրահոս