Իտալիայի հարավում նավաբեկության հետեւանքով մահացած միգրանտների թիվը հասել է 62-ի

Իտալիայի հարավային ափի մոտ նավաբեկության հետեւանքով մահացած միգրանտների թիվը հասել է 62-ի։ Այս մասին հաղորդում է փրկարարական ծառայությունը։ Նավը 4 օր առաջ դուրս է եկել թուրքական Իզմիրից։ Այնտեղ գտնվել են ներգաղթյալներ Իրաքից, Իրանից, Պակիստանից, Աֆղանստանից, Սիրիայից։ Իտալիայի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին։ Մահացածների թվում կայանք ու 13 երեխա կա, այդ թվում մեկ նորածին։ Նավաբեկության հետեւանքով փրկվել է 80 մարդ։

Լրահոս