Իջևանում ապօրինի ծառահատում է արվել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին Այգեհովիտ բնակավայրից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 46-ամյա այգեհովիտցու վարած «ԳԱԶ-66»-ը: Մեքենան բարձված էր մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ մոտ 3 խմ փայտանյութը պատրաստել է՝ հատելով թաց, կանգուն չորս ծառ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Լրահոս