Իշխանությունը փորձում է առաջնորդվել գավառական խորամանկությամբ․ Գեղամ Մանուկյանը՝ Զատուլինի հետ կապված պատմության մասին

Իշխանությունը փորձում է առաջնորդվել գավառական խորամանկությամբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքը դաշնակիցների դեմ ուղղված քայլ է։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ դիվանագիտական անձնագրով անձի մուտքն արգելելու համար գոյություն ունեն պաշտոնական ատյաններ, եւ հենց դրանք պետք է հայտարարեն այդ մասին։ «Իշխանությունը փորձել է խորամանկ գտնվել՝ բեռը գցելով խորհրդարանական վարչություններից մեկի ղեկավարի վրա, որը նման համապատասխան լիազորություն չունի»,-նշեց ընդդիմադիրը։

Լրահոս