Ինքնաթիռում թռիչքի ժամանակ երեխա է ծնվել

Մոսկվայից Տաջիկստան չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում երեխա է ծնվել, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից: «Դա տեղի է ունեցել Ժուկովսկի-Խուջանդ չվերթի ժամանակ: Բարձրանալուց հետո ուղևորը ստամոքսի ցավ է զգացել, ինչի մասին նա հայտնել է անձնակազմին: Ավագ բորտուղեկցորդուհին խնդրել է ուղևորներին, որ արձագանքեն օդանավում գտնվող բժիշկները: Կարծես կախարդանք լիներ. գրեթե լիարժեք ծննդատուն կար` նեոնատոլոգ, 2 բուժքույր-մանկաբարձ»,- ասվում է հաղորդագրությունում: 46 սանտիմետր հասակով և 2,6 կիլոգրամ քաշով առողջ աղջիկը ծնվել է ծննդաբերության մեկնարկից մեկ ժամ անց: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, մայրիկին ու փոքրիկին դիմավորել է շտապօգնության բրիգադը։ Նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից, երկուսն էլ իրենց լավ են զգում։

Լրահոս