Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պարեկները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների թվաքանակը կազմում է 1807, որից 1046-ը հանդիսանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մարզային գումարտակների ծառայողներ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մեր այն հարցին, թե ինչքա՞ն գումար են ստանում պարեկները ըստ կոչումների, Ոստիկանությունից պատասխանել են. «Ավագ պարեկ,ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511283 դրամ, Պարեկ՝ - Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495692 դրամ, - Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449778 դրամ, - Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415047 դրամ, Կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 371507 դրամ»:

Լրահոս