Ինչու՞ էր իրանցի ֆուտբոլիստը բռնել հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից

Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը պատմել է, թե ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշի կոկորդից՝ տոնելով Ուելսի դեմ խաղում իրանցիների խփած 2-րդ գոլը։ «Ամեն ինչ նորմալ է։ Պարզապես մենք նրան շատ ենք սիրում»,- Ազմունի խոսքերն է փոխանցում Sport24-ը։ Ուելսի նկատմամբ հաղթանակն իրանցիների համար առաջինն էր ԱԱ-2022-ում։ Մրցաշարի առաջին խաղում Կեյրուշի թիմը 2-6 հաշվով զիջել էր Անգլիայի ընտրանուն։ Խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Ազմունի թիմը պահպանում է խմբից դուրս գալու շանսերը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր և զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Լրահոս