Ինիեստա․ Վերադարձը «Բարսելոնա» երբեք հեշտ չի լինում, բայց Մեսին կարող է
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեի» 38-ամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստան հույս է հայտնել, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կկարողանա վերադառնալ կատալոնական ակումբ։
«Մեսին միշտ տարբերվել է մյուսներից։ Նա լավագույնն է։ Նա միշտ ինքնակատարելագործվել է եւ օգնել թիմակիցներին ավելի ուժեղ դառնալ։ Տիտղոսների համար պայքարում Մեսին թիմին տալիս է առավելություն։ Ես չեմ տեսել այլ ֆուտբոլիստի, որն անի նույնը, ինչ Մեսին։