Ինդոնեզիան 29 տոննա աղ է ցրել Բալիի երկնքում լավ եղանակ ապահովելու համար
Բալիում G20 գագաթաժողովի ժամանակ լավ եղանակ ապահովելու համար կղզու երկնքում մոտ 30 տոննա աղ է ցրվել, հաղորդում է Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի գործակալությունը:
«Սա G20 գագաթաժողովի ժամանակ ծայրահեղ եղանակային պայմանների դեպքում նածխտեսված սցենարի մաս է կազմում», — Tempo.co-ին ասել է գործակալության ղեկավար Դվիկորիտա Կարնավատին։
Նա հավելել է, որ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 16-ը Բալիի երկնքում ինքնաթիռներն առնվազն 28 թռիչք են իրականացրել եւ մոտ 29 տոննա աղ ցրել։
Կարնավատիի խոսքով՝ գործողությունն իրականացվել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի, տրանսպորտի նախարարության եւ երկրի հանրային կապերի նախարարության համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, ըստ ականատեսների, Բալիում գագաթաժողովի վերջին օրը ամպրոպով ուղեկցվող հորդառատ անձրեւներ են տեղում։